National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.09.2008
Նորվեգիայի դեսպանն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Օյվինդ Նորդսլեթենին:

Թեպետ Հայաստանն ու Նորվեգիան աշխարհագրորեն հեռու են միմյանցից, բայց ժամանակակից աշխարհում տարածությունը միջպետական հարաբերությունների զարգացման արգելակ չէ` նշեց Աժ նախագահը` վստահություն հայտնելով, որ դեսպանը կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւս: Միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունները որոշակի շփումներ ունեն, բայց երկկողմանի հարաբերությունները փոխշփումների միջոց են, միմյանց լավ ճանաչելու ու համագործակցության իրական հնարավորությունները ճշտելու:

Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Օյվինդ Նորդսլեթենը պատրաստակամություն հայտնեց նպաստել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` նշելով, որ Նորվեգիան ավանդաբար Հայաստանի ու հայերի նկատմամբ  բարեկամական իր վերաբերմունքը խորացնելու ցանկություն ունի: Ըստ դեսպանի` Նորվեգիան ու Հայաստանը փոքր երկրներ են, որ ձգտում են ու կարող են իրենց ներդրումն ունենալ Եվրոպայի զարգացման մեջ: Նկատի ունենալով Հայաստանի տնտեսական զարգացումը, դեսպանը նշեց, որ տնտեսական հարաբերությունների խորացումը եւս իր գործունեության շրջագծում է լինելու:
 
Դեսպանի խնդրանքով Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ անկախացումից հետո Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման: Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերով` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Հայաստան աննախադեպ իրադարձություն էր: Դրան պետք է հետեւեն թուրքական կողմի քայլերը, մասնավորապես միակողմանի փակված հայ-թուրքական սահմանի բացումը: Այս շրջագծում Աժ նախագահն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հիմնահարցին` նշելով, որ վրաց-օսեթական հակամարտությունն էլ վկայում է, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով` բացառելով ռազմական գործողությունները:
 
Նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի հետագա զարգացումների եւ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների առնչությամբ դեսպանի հարցին ի պատասխան Աժ նախագահը նշեց, որ ամենակարեւորը` այդ հարաբերությունները պետք է լինեն քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում գտնվեն բոլոր հարցերի լուծումները:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am